ԼԻԴԵՐ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔԼԻԴԵՐ
Ծրագրի նկարագրությունը
Ըստ 2012 թվականի վիճակագրական տվյալների, ներկայումս Հայաստանում պաշտոնապես գրանցված են 84981 հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ: Üրանք ենթարկվում են երկակի խտրականության` նրանց սեռի և հաշմանդամության պատճառով: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ենթարկվում են խտրականության` հասարակության նախապաշարմունքների և, ինչու չէ, նաև կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերի պատճառով: Ներկայումս հաշմանդամություն ունեցող կանայք ներգրավված չեն համայնքում տեղի ունեցող իրադարձություններին և որոշումներ կայացնելու գործընթացներում: Այս ամենը վերլուծելով և ուսումնասիրելով` <<Ագաթ>> կենտրոնը նախաձեռնեց <<Լիդեր հաշմանդամություն ունեցող կանայք>> ծրագիրը, որը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի կողմից:Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասնակցությունը համայնքային որոշումների կայացման գործընթացներին Շիրակի մարզի 5 տարածարջաններում (Արթիկ, Անի, Աշոցք, Ամասիա, Ախուրյան):
Ծրագրի խնդիրները
- Զարգացնել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց և աղջիկների կարողությունները՝ օգտվելու համայնքային որոշումներ ընդունելու գործընթացում իրենց մասնակցության իրավունքից Շիրակի Մարզի գյուղական համայնքներում:
- Փոխել պետական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց նկատմամբ, և խրախուսել նրանց՝ ներգրավելու հաշմանդամություն ունեցող մարդկանց իրենց քննարկումներին` ռազմավարական պլանավորման, մոնիտորինգի և հետազոտությունների գործընթացներում:
- Ինտերակտիվ բլոգի ստեղծում, որը կլուսաբանի հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց մասնակցությունը Շիրակի մարզում համայնքային որոշումների կայացման գործընթացում:
- Ֆիլմի նկարահանում՝ համայնքային որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցության հաջողված պատմություններով:
Ծրագրի արդյունքում ՝
Բարձրացավ Շիրակի Մարզի 5 տարածաշրջանների և Գյումրի քաղաքի տեղական իշխանությունների իրազեկությունը ՄԱԿ-ի <<Ðաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիայի>>, ՀՀ գենդերային հավասարության ազգային քաղաքականության վերաբերյալ, և նրանք պատրաստակամություն են հայտնել ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց համայնքային որոշումներ կայացնելու գործընթացին, քանի որ վերջիններս ավելի լավ կարող են ներկայացնել իրենց կարիքներն ու խնդիրները: Շիրակի Մարզի 5 տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանայք ձեռք են բերել գիտելիքներ՝ տեղական և միջազգային օրենքների և քաղաքականության, իրենց իրավունքների վերաբերյալ:
Շիրակի Մարզի հաշմանդամություն ունեցող 20 կանայք ձեռք են բերել համակարգչային հմտություններ, ինչպես նաև այլ գիտելիքներ ու կարողություններ, որոնցով կարող են պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները: Հաշմանդամություն ունեցող կանայք իրենց համայնքներում դարձել են վառ օրինակներ, ովքեր կարող են բարձրացնել համայնքի հաշմանդամություն ունեցող այլ կանանց խնդիրները, ներկայացնել դրանք որոշումների կայացման գործընթացում: Մասնակցությունը համայնքի որոշումների կայացման գործընթացին օգնում է բարելավել հաշմանդամություն ունեցող կանանց կենսական պայմանները և կարգավիճակը: Նրանք կարողանում են ներազդել տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության վրա: Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներն ու իրավունքները կներկայացվեն և կներգրավվեն համայնքային պլանավորման գործընթացում:
Կազմվել է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող կանանց ամբողջական տվյալների բազա: Տեղական իշխանությունների և <<Ագաթ>> հկ-ի միջև ստորագրվել են համագործակցության պայմանագրեր, ըստ որի ծրագրի մասնակից հաշմանդամություն ունեցող կանայք կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ժողովների: Ստեղծվել է ինտերակտիվ բլոգ: Նկարահանվել է ծրագրի մասին պատմող ֆիլմ, որը 5 անգամ ցուցադրվելու է <<Ցայգ>> հեռուստաընկերությամբ: Այն կնպաստի հաշմանդամություն ունեցող կանանց մասին հասարակության կարծրատիպերի վերացմանը և վերաբերմունքի փոփոխությանը:
Սովորել եմ տեղի 8-ամյա դպրոցում: Ունենալով տեղաշարժման խնդիր, ապրելով քաղաքից հեռու՝ հնարավորություն չեմ ունեցել ուսումս շարունակել և զբաղվել եմ ինքնակրթությամբ:
Ընդգրկվելով <<Ագաթ>> հկ -ի այս հիանալի ծրագրում՝ իրազեկվեցի իմ իրավունքների մասին, գտա խնդիրների լուծման մեթոդներ ու իրական ճանապարհներ, ձեռք բերեցի հմտություններ և գիտելիքներ տարբեր բնագավառներից: Ինձ տրամադրվեց հարմարավետ միջոցներ՝ գյուղից քաղաք և հակառակը ուղևորվելու: Ծրագրի միջոցով ես դուրս եկա տանից , կապվեցի մարզկենտրոնի հետ:
<<Ագաթ>>կենտրոնը գյուղի սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Ծիծեռնակաբերդ և Երևանի կենդանաբանական այգի: Ինձ հնարավորություն տրվեց իրացնել իմ ստացած գիտելիքները և որպես լիդեր հանդես գալ իմ համայնքում, ինչն էլ ամրապնդեց իմ հեղինակությունը գյուղում: Հիմա ես ուզում եմ նախաձեռնել ու իրականացնել ծրագրեր՝ ուղղված իմ համայնքի զարգացմանը:
Ընդգրկվելով <<Ագաթ>> հկ -ի այս հիանալի ծրագրում՝ իրազեկվեցի իմ իրավունքների մասին, գտա խնդիրների լուծման մեթոդներ ու իրական ճանապարհներ, ձեռք բերեցի հմտություններ և գիտելիքներ տարբեր բնագավառներից: Ինձ տրամադրվեց հարմարավետ միջոցներ՝ գյուղից քաղաք և հակառակը ուղևորվելու: Ծրագրի միջոցով ես դուրս եկա տանից , կապվեցի մարզկենտրոնի հետ:
<<Ագաթ>>կենտրոնը գյուղի սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Ծիծեռնակաբերդ և Երևանի կենդանաբանական այգի: Ինձ հնարավորություն տրվեց իրացնել իմ ստացած գիտելիքները և որպես լիդեր հանդես գալ իմ համայնքում, ինչն էլ ամրապնդեց իմ հեղինակությունը գյուղում: Հիմա ես ուզում եմ նախաձեռնել ու իրականացնել ծրագրեր՝ ուղղված իմ համայնքի զարգացմանը:
Հայարփի Սահակյան
12.10.1979
գ. Շիրակավան
12.10.1979
գ. Շիրակավան
Սվետլանա Մանուկյան
17.06.1989
գ. Ջրառատ
17.06.1989
գ. Ջրառատ
Ավարտել եմ Ջրառատ գյուղի միջնակարգ դպրոցը: <<Լիդեր հաշմանդամություն ունեցող կանայք>> ծրագրի շնորհիվ ես մասնակիցը եղա բազմաթիվ հասարակական և քաղաքական հանդիպումների ու քննարկումների: Ծրագրը ինձ տվեց լիարժեք գիտելիքներ առաջնորդության վերաբերյալ, ինչպես նաև ծրագրեր կազմելու հմտություններ, ավելի իրազեկ դարձա այն իրադարձություններին, որի լուռ վկան եմ եղել տարներ շարունակ: Դասընթացների շնորհիվ ես տեղեկացա ավագանու նիստերի և գործունեության մասին, ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները: Հատուկ շնորհակալություն <<Ագաթ>> կենտրոնին այն գիտելիքների համար, որոնց շնորհիվ ես դարձել եմ ավելի ինքնավստահ և ակտիվ:Ժենյա Մարտիրոսյան
12.02.1991
գ. Սարագյուղ
Անահիտ Յարազյան
29.01.1972
գ. Շիրակավան
29.01.1972
գ. Շիրակավան
Մասնակցել եմ <<Լիդեր հաշմանդամություն ունեցող կանայք>> ծրագի շրջանակներում կազմակերպված դասընթացներին , ինչի շնորհիվ ես զգացի , որ հաշմանդամությունը չի սահմանափակում իմ կարողությունները, և ես կարող եմ իմ ուժերը փորձել տարբեր բնագավառներում: Հիմա ես փորձում եմ սովորածիս հիման վրա ծրագրեր կազմել, գտնել դոնոր կազմակերպություններ, որոնց միջոցով կկարողանամ օգնել իմ համայնքին և ներդրում ունենալ դրա բարելավմանը: Ծրագրի շնորհիվ կազմակերպվեց հանդիպում գյուղապետի և ավագանու անդամների հետ, և տեսնելով իմ ջանասիրությունը և ստացածս գիտելիքները, , գյուղապետը պատրաստակամություն հայտնեց աջակցել և համագործակցել իմ ապագա ծրագրերի իրականացման գործընթացին: <<Ագաթ>> կենտրոնը ինձ նաև հնարավորություն տվեց կազմակերպել և իրականացնել էքսկուսիա մեր գյուղի անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այս ծրագրից ես շատ դասեր քաղեցի և հուսով եմ, որ ծրագրի ավարտից հետո էլ իմ երազը չի դադարի: Իմ անելիքների , ծրագրերի մասին Ագաթի աշխատակիցների հետ կիսվելով , խորհրդակցելով , կարծիքներ փոխանակելով՝ ես կփորձեմ ապրել այնպես, որ երբեք չափսոսամ ապրածիս և արածիս համար….
Միրզոյան Տոկսին
29.04.1994
գ. Լուսաղբյուր
գ. Լուսաղբյուր
Քրիստինե Գրիգորյան
19.06.1993թ
ք. Գյումրի
Ստելլա Դրնոյան
02.02.1990
ք. Գյումրի
ք. Գյումրի
Մասնագիտությամբ բուժքույր եմ: <<Ագաթ>> կենտրոն հաճախել եմ 2009 թվականից, մասնակցել եմ տարբեր դասընթացների ու ծրագրերի, այդ թվում նաև <<Լիդեր հաշմանդամություն ունեցող կանայք>> ծրագին: Ծրագրի շնորհիվ ես տեղեկացա, թե ինչպես կարող եմ փնտրել աշխատանք, ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես ճիշտ գնահատեմ և ներկայացնեմ իմ ընդունակությունները: <<Ագաթ>>-ի շնորհիվ ես կարողացա մարդկանց հետ լիարժեք շփվել: Ես ցանկանում եմ, որ նմանատիպ դասընթացները շարունակական լինեն, և ավելի շատ կանայք և աղջիկներ հնարավորություն ունենան մասնակցել դրանց, քանզի իրապես կա նմանատիպ աշխատանքնրի կարիք:
Սարգսյան Դիաննա


Մասնագիտությամբ բուժքուjր եմ: Ծանոթանալով <<Ագաթ>> հատուկ կարիքներով կանանց կենտրոնի գործունեությանը , շփվելով աշխատակիցների հետ մեծ ջերմություն եմ ստացել, ինձ առաջին իսկ օրից հարազատ ու ազատ եմ զգացել: Մսնակցելով տարբեր սեմինարների և դասընթացների նորանոր տպավորություններ ու գիտելիքներ եմ ստացել: Ես ինքս շատ գոհ եմ , քանի որ ունեցել այսպիսի հնարավորություն գնահատելու իմ արժանիքները , գիտելիքները և հմտությունները , և դրանք օգտագործել կյանքում:
Սարգսյան Դիաննա
02.27.1985
գ. Ոսկեհասկ
գ. Ոսկեհասկ
Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ: 2013 թվականի հունվար ամսից հաճախում եմ <<Ագաթ>> կենտրոն: Ծրագրի ընթացում մասնակցել եմ դասընթացների, որոնց շնորհիվ գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնց շնորհիվ կարող եմ ճիշտ ներկայանալ գործատուին, աշխատանք գտնել, ռեզյումե կազմել, ծրագրեր նախաձեռնել ու շահել: Ինձ համար համար նաև շատ կարևոր էին համակարգչային դասընթացները, որոնց միջոցով ես կքայլեմ ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց, ինչը մեր դարաշրջանի մի մասն է կազմում:
Սարգսյան Արմինե
03.05.1977
03.05.1977
ք. Գյումրի
Մասնագիտությամբ բուժքուjր եմ: Ծանոթանալով <<Ագաթ>> հատուկ կարիքներով կանանց կենտրոնի գործունեությանը , շփվելով աշխատակիցների հետ մեծ ջերմություն եմ ստացել, ինձ առաջին իսկ օրից հարազատ ու ազատ եմ զգացել: Մսնակցելով տարբեր սեմինարների և դասընթացների նորանոր տպավորություններ ու գիտելիքներ եմ ստացել: Ես ինքս շատ գոհ եմ , քանի որ ունեցել այսպիսի հնարավորություն գնահատելու իմ արժանիքները , գիտելիքները և հմտությունները , և դրանք օգտագործել կյանքում:

Комментариев нет:
Отправить комментарий